Պատերազմը նստած է ՀՀ իշխանության ղեկին և խաղաղություն է քարոզում:
Ամբողջ քաղաքական դաշտը տրվել է նրա օրակարգին:
Պարադոքսները կատարյալ են, բայց դրանցից որոշները կործանարար ուժով են խաղաղություն հաստատում, ինչպես, օրինակ, ծովի խորքից ժայթքող հրաբուխը կամ երկրաշարժը, որոնք ցունամիներով կործանում են ափերը, բայց խորքում խաղաղվում են: Նույնը կլինի մեր պարագայում. իրարամերժ պետություններից մեկի կործանման գնով միայն մյուսը կհասնի խաղաղության, իսկ նփ-ի իշխանավարման ներքո կործանվող մեկը մենք ենք:
Եվ ուրեմն՝ ի՞նչ:
Այն, որ ուժերը պիտի կենտրոնանան իշխանազրկման վրա, ոչ թե նրա վերարտադրման, ինչն անխուսափելի կլինի ընթացակարգային ընտրությունների պարագայում և վերջնականապես կսանձազերծի նրա ձեռքերը ՀՀ-ն քարտեզի վրայից սրբելու սև գործում:
2021-ի սխալը չպիտի կրկնենք:
Էլիզա Առաքելյան